Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանցի կուրսանտները 3-րդ տեղն են զբաղեցրել Մինսկում անցկացված ռազմական պատմության մրցույթում

12.04.2019, 15:34
Հայկական թիմը երրորդ տեղն է զբաղեցրել Մինսկում Միջազգային օլիմպիադայի շրջանակում անցկացված ռազմական պատմության մրցույթում:
Հայաստանցի կուրսանտները 3-րդ տեղն են զբաղեցրել Մինսկում անցկացված ռազմական պատմության մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական թիմը երրորդ տեղն է զբաղեցրել Մինսկում Միջազգային օլիմպիադայի շրջանակում անցկացված ռազմական պատմության մրցույթում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը, հաղթանակ է տարել ռուսական թիմը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է բելառուսական թիմը:

Ռազմական պատմության 5-րդ Միջազգային օլիմպիադան ԱՊՀ երկրների ուսումնառազմական հաստատությունների կուրսանտների շրջանում կայացել է Մինսկում Բելառուսի ռազմական ակադեմիայի հիման վրա ապրիլի 7-ից 12-ը: Օլիմպիադային մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների 4 ազգային թիմեր Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից և Հայաստանից:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով. ռազմապատմական ճակատամարտ, կապիտանների շրջանում մրցում և «Ռազմական պատմության խնդիրները ժամանակակից պայմաններում և նրանց լուծման ուղիները» գիտագործնական սեմինար թիմերի ղեկավարների համար:

Ինտելեկտուալ մրցումները նվիրված էին Բելառուսը նացիստական զավթիչներից ազատելու 75-ամյակին:-0-