Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի բնակչության թիվը նվազել է 8200 մարդով

06.08.2019, 13:42
Հայաստանի բնակչության թիվը 2019 թ.-ի հուլիսի 1-ի տվյալներով` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,2 հազար մարդով:
Հայաստանի բնակչության թիվը նվազել է 8200 մարդով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մշտական բնակչության թիվն ըստ 2011 թվականի մարդահամարի բնակչության հաշվառման ընթացիկ տվյալներով, 2019 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 961,6 հազար մարդ: Այդ մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հայաստանի բնակչության թիվը 2019 թ.-ի հուլիսի 1-ի տվյալներով` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,2 հազար մարդով:

Միաժամանակ, համեմատած տարեսկզբի հետ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3,7 հազար մարդով, ինչը տեղի է ունեցել բացասական միգրացիոն սալդոյի գերազանցման հաշվին` 6 հազար մարդ 2,3 հազ մարդ բնական աճի նկատմամբ:

Հայաստանի քաղաքային բնակչության թիվը հուլիսի 1-ի տվյալներով կազմել է 1 892,8 հազար մարդ (1,6 հազարի անկում): Երևանում` 1 081,3 հազար բնակիչ (1077,6 հազար 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում): Գյուղական բնակչության թիվը կրճատվել է 6600 մարդով` մինչև 1 068,8 հազար մարդ:

Ըստ Կոմիտեի տվյալների, 2019 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով հանրապետությունում ծնվել է 16111 երեխա, ինչը 0,9%-ով պակաս է 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 4,3%-ով ավելացել են մահվան դեպքերը` մինչև 13 790: Կոմիտեն հայտնում է նաև, որ առաջին կիսամյակում ավելի շատ երեխա ծնվել է Երևանում` 6378, իսկ ավելի քիչ Վայոց Ձորի մարզում` 238:-0-