Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի բուժումն արտերկրում

23.06.2017, 19:01
Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի բուժումն արտերկրում
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում, ուրբաթ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ 

Նախարարը նշեց, որ խոսքն այն զինծառայողի մասին է, ով վիրավորվել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակ։ 

Նրա խոսքով, կառավարությունն արդեն ֆինանսավորել է զինծառայող Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում (նա հրազենային վիրավորում էր ստացել մարտական գործողությունների ժամանակ), սակայն բուժման ընթացքում լրացուցիչ միջոցների կարիք եղավ։ 

Կառավարության որոշմամբ, այս նպատակով կհատկացվի 8,3 մլն դրամ։ 

Սարգսյանն ընդգծեց, որ արտերկրում հայ զինծառայողների բուժման ֆինանսավորման ծրագրի շրջանակում այս պահին բուժում է ստանում չորս զինծառայող, ովքեր վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, և նրանց բուժումը չի կարող իրականացվել Հայաստանի տարածքում ($1 - 480,39 դրամ)։–0–