Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ է ընտրվել Սաթիկ Սեյրանյանը

28.12.2017, 14:34
1992 թ.–ից մինչ օրս Ժուռնալիստների միությունը գլխավորում էր Աստղիկ Գևորգյանը։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ է ընտրվել Սաթիկ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ է ընտրվել «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավարուհի Սաթիկ Սեյրանյանը։

Հինգշաբթի կայացած միության համագումարի ժամանակ Սեյրանյանի օգտին քվեարկել է 57 մարդ, դեմ է եղել մեկը։ 

Հայաստանի ժուռնալիստների միությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հեռուստատեսության, ռադիոյի, տեղեկատվական գործակալությունների և հրատարակությունների պրոֆեսիոնալ լրագրողներին։ Միությունը ստեղծվել է 1959 թ.–ի մարտի 27–ին։ 1978 թ.–ի հունիսի 1–ին Երևանում բացվել է Ժուռնալիստների տունը, որտեղ էլ գործում է միության գրասենյակը։

1992 թ.–ից մինչ օրս Ժուռնալիստների միությունը գլխավորում էր Աստղիկ Գևորգյանը։–0–