Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

05.10.2016, 16:36
Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը:
Հայաստանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանից Սիրիա է մեկնել հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

Օդանավակայանում ինքնաթիռը ճանապարհում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում նախորդ երեքշաբթի: ՀՀ ԱԳՆ–ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը` մարդասիրական օգնության տեղափոխման համար։ 

Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ի լրատվության և զանգվածային հաղորդակցության բաժնից, առաջին չվերթով Ռուսաստանի ՊՆ-ի ավիացիայի ռազմա-տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը Էրեբունի օդանավակայանից Սիրիա է տեղափոխել 40 տոննա պահածոացված մթերք, բանջարեղեն, ալյուրեղեն, շաքար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Առաջիկայում հումանիտար պահակախմբի կազմում Սիրիայի Արաբական Հանրապետության` ռազմական գործողություններից առավել տուժած բնակավայրեր կհասցվեն սննդամթերք և հագուստ», - նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։ -0-