Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռն արդեն Սիրիայում է

04.10.2016, 12:32
Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը երեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյնիմ ավիաբազայում։
Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռն արդեն Սիրիայում է

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը երեքշաբթի գիշերը վայրէջք է կատարել Սիրիայի Հմեյնիմ ավիաբազայում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն։

Միաժամանակ, ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են հայ համայնքի ներկայացուցիչներ։

«Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու ռուսաստանյան ռազմաբազայի հրամանատարը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–յան պաշտոնական միկրոբլոգում։

ՀՀ ԱԳՆ–ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ–ին և պաշտպանության նախարարությանը մարդասիրական օգնության տեղափոխման համար։ –0–