Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում

30.01.2017, 11:13
Հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում։
Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում. սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հանրապետության տարածքին նոր ցիկլոն է մոտենում։

Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում:

Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը:

«Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն», – նշում է օդերևութաբանը։

Նրա խոսքով, փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն, և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ, առանց տեղումների եղանակ: Փետրավրի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի:

«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում գիշերը կանխատեսվում է  -25….-30, Լոռիում` -22…-27, Տավուշում` -15….-20, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում` -17….-20, Սյունիքի հովիտներում` -10…-15, Սյունիքի նախալեռներում` -18…-23, Արցախում` -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում` -20…-25, Երևանի բարձրադիր գոտում` -16…-18, ցածրադիր գոտում` -23…-25 աստիճան», – հայտնում է Սուրենյանը։–0–