Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ևս երկու մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ

15.01.2016, 18:46
Հայաստանում ևս երկու մարդ է մահացել «խոզի գրիպից»։
Հայաստանում ևս երկու մարդ է մահացել «խոզի գրիպից». ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ևս երկու մարդ է մահացել «խոզի գրիպից», Facebook սոցցանցի էջում տեղեկացրեց ՀՀ ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Հայթայանը նշեց, որ հունվարի 15–ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի:

502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

Այսպիսով, այս պահին գրանցվել է մահվան 13 դեպք գրիպից առաջացած բարդությունների հետևանքով։ Բոլոր մահացածների մոտ հաստատվել է H1N1 վիրուսի հարուցիչը, և նրանք ունեցել են այլ քրոնիկ հիվանդություններ։

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Նա պարզաբանել է, որ համաճարակի առկայությունը որոշվում է բավականին բարդ հաշվարկների և բանաձևերի հիման վրա, և համաճարակ է համարվում այն իրավիճակը, երբ հիվանդացածների թիվը 4–5 անգամ գերազանցում է նորման, այն դեպքում երբ հիմա Հայաստանում այդ ցուցանիշները գերազանցում է նորման 1,5 անգամ։–0–