Հայաստանում H1N1 վիրուսի հետևանքով ևս երկու մահ է արձանագրվել. բժիշկներ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է գրիպի վիրուսի H1N1 ենթատեսակից ևս երկու մահ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է կենտրոնի հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը։
«Մահացել է 50–ամյա Ռաֆիկ Վարդանյանը, ում մոտ հաստատվել է H1N1 վիրուսը և ծննդկան Արաքսիա Դանիելյանը, ում մոտ, հավանաբար, ևս «խոզի գրիպ» է եղել», – ասաց Տիգրանյանը։
Բժիշկները հերքում են արհեստական շնչառության սարքին միացված երեխայի մոտ H1N1 վիրուսի առկայության մասին տեղեկությունները >>
Նրա խոսքով` հիվանդներն այլ հիվանդություններ չեն ունեցել։
Հունվարի 12–ին ժամը 20։00–ի դրությամբ ՍՇՎ–ով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 799` հունվարի 11–ին ժամը 20։00–ի դրությամբ գրանցված 855–ի դիմաց։ Հանրապետությունում մահացել է տասը մարդ, որոնց մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։–0–