Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է սպասվում

29.04.2016, 11:14
Հայաստանի մարզերում և Երևանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է սպասվում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Հայաստանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի մարզերում և Երևանում հանգստյան օրերին անձրևային եղանակ է սպասվում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Ապրիլի 29–30–ը, մայիսի 1–ին և 3–ին առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին Հայաստանի մարզերից շատերում և Երևանում սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Մայիսի 2–ին նման եղանակը կպահպանվի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Ղարաբաղում։ Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2–7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29–ից մայիսի 1–ը էապես չի փոխվի, իսկ մայիսի 2–3–ը ցերեկային ժամերին կբարձրանա 3–4 աստիճանով։

Երևանում առաջիկա երեք օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կկազմի զրոյից բարձր 20–22 աստիճան, մայիսի 3–ին` 22–24 աստիճան, իսկ մայիսի 3–ին` 24–26 աստիճան։ –0–