Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում «խոզի գրիպը» վեց մարդու կյանք է խլել

11.01.2016, 12:22
Երկրում «խոզի գրիպից» վեց մարդ է մահացել։
Հայաստանում «խոզի գրիպը» վեց մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում «խոզի գրիպի» հետևանքով առաջացած բարդացումների պատճառով մահվան ելքերի թիվը հասել է վեցի, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանին։

«Երեք հիվանդ մահացել է նախորդ տարվա դեկտեմբերին, երեքը` այս տարի», – նշել է Հայթայանը։ 

Հունվարի 9–ի վերջին տվյալներով` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին:

Այս պահին Առողջապահության նախարարությունում անցկացվում է խորհրդակցություն, որի արդյունքում կներկայացվեն նոր տվյալներ։ –0–