Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում կշարունակվի գարնանային եղանակը

12.02.2018, 15:35
«Այս շաբաթն էլ կանցնի գարնանային», - գրել է Սուրենյանը Facebook-ի իր էջում:
Հայաստանում կշարունակվի գարնանային եղանակը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հերթական անգամ ուրախալի լուր է հայտնել հայաստանցիներին։

«Այս շաբաթն էլ կանցնի գարնանային», - գրել է նա Facebook-ի իր էջում: 

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում երեքշաբթիից շաբաթ օդի ջերմաստիճանը կլինի +13…+15 աստիճան:

Ընդ որում, բացասական ջերմաստիճան սպասվում է միայն Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագոտնում, Կոտայքում ու Վայոց Ձորում: Այս շրջաններում փետրվարի 15-17-ին հնարավոր է ցրտահարություն մինչև -5 աստիճան:-0-