Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

29.08.2019, 12:43
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Օգոստոսի 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 30-31-ը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-31-ը առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևանում օգոստոսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:-0-