Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում շուրջ կես միլիոն թոշակառու կա

26.08.2016, 19:39
Միաժամանակ, հանրապետությունում գրանցված է շուրջ 550 հազար աշխատող անձ։
Հայաստանում շուրջ կես միլիոն թոշակառու կա

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքայի և սոցիալական հարցերի նախարարության Սոցապահովման պետական ծառայությունում գրանցված է 465 550 թոշակառու, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ծառայության պետ Արմեն Աբրահամյանը։

Նրա խոսքով, մասնավորապես, 307 449 մարդ ստանում է տարիքային թոշակ, 129 204–ը` հաշմանդամության թոշակ, 10 661–ը` խնամակալին կորցնելու պատճառով։

Միաժամանակ, հանրապետությունում գրանցված է շուրջ 550 հազար աշխատող անձ։
Մասնագետի գնահատականներով` որպեսզի կենսաթոշակը, նպաստն ու այլ սոցիալական վճարները չդառնան ծանր բեռ բյուջեի համար, ինչպես նաև կենսաթոշակի արժանի մակարդակ ապահովելու համար հարկավոր է, որպեսզի աշխատողների և գործազուրկների հարաբերակցությունը կազմի 3:1, իսկ Հայաստանում այն կազմում է 1,3:1։

«2016 թ.–ի առաջին եռամսյակում ծառայությունն ընդհանուր առմամբ վճարել է ավելի քան 151 մլրդ 105 մլն դրամ, որից ավելի քան 110 մլր 776 միլիոնը բաժին է հասել աշխատանքային կենսաթոշակին», – ասաց Աբրահամյանը։

«Ծառայությունում գործում է 114 «թեժ» գիծը, որով ցանկացած քաղաքացի կարող է դիմել իրեն հուզով հարցերով։ Սակայն առաջարկում եմ բոլորին, ով ոլորտում բախվել է որևէ խնդրի հետ, դիմի գրավոր հայցով», – ավելացրեց նա։

Ծառայության պետը նաև տեղեկացրեց, որ առաջին եռամսյակում բացահայտվել են 58 մլն 500 հազար դրամի ոչ օրինաչափ վճարումների դեպքեր, որից 10 մլն 300 հազարը վերադարձվել է բյուջե։

Նա նշեց, որ չնայած հաճախ սխալները տեղի են ունենում համակարգի թերությունների պատճառով, խախտման յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրվում է, իսկ մեղավորները` պատժվում։ 

Նշված ժամանակահատվածում ծառայության 18 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մեկը ստացել է խիստ նկատողություն, 16–ը` նկատողություն, ևս մի աշխատակից` զգուշացում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տույժի է ենթարկվել 9 աշխատակից։ –0–