Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում Հայաստանում։
Հայպետհիդրոմետկենտրոնի հաղորդմամբ, նոյեմբերի 1–2–ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5–6 աստիճանով։
Ամենացուրտ եղանակը կգրանցվի նոյեմբերի 3–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի լեռներում, որտեղ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2 աստիճան։
Երևանում երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերին սպասվում է +20...+22 աստիճան, չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +16...+18–ի, իսկ հինգշաբթի և ուրբաթ կհասնի +13...+15–ի։
Միաժամանակ, կանխատեսվում է անձրև և ամպրոպ հոկտեմբերի 30–31–ին արևմտյան շրջաններում, իսկ նոյեմբերի 1–2–ին` մարզերից շատերում և Երևանում։ Նոյեմբերի 3–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։–0–