Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանը ներդնում է ԴՆԹ–թեստավորում փոխնակ մայրերից ծնված երեխաների համար

26.10.2017, 13:47
Նախատեսվում է փոխնակ մորից ծնված երեխայի ԴՆԹ–թեստավորում անցկացնել։
Հայաստանը ներդնում է ԴՆԹ–թեստավորում փոխնակ մայրերից ծնված երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ կատարեց ԴՆԹ–թեստի և նմուշառման իրականացման կարգում և ժամկետներում։

Ինչպես նիստի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, կարգով նախատեսվում է փոխնակ մորից ծնված երեխայի ԴՆԹ–թեստավորում անցկացնել։

«Դա թույլ կտա համոզվել փոխնակ մորից ծնված երեխայի և նրա կենսաբանական ծնողների միջև արյունակցական կապի հարցում մինչև երեխային նրա կենսաբանական ծնողներին հանձնելը», – ասաց Խաչատրյանը։

Հաստատվել է նաև փոխնակ մայրության մասին եռակողմ համաձայնագրի ձևաչափը, որում հստակ նշված են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, վերարտադրողական գործընթացի կազմակերպման և իրականացման հարցերը, ինչպես նաև կողմերի ֆինանսական պարտավորությունները։

ՀՀ առողջապահության  նախարարության տվյալներով, Հայաստանում ամեն տարի մոտ 30–40 մարդ դիմում է փոխնակ մայրերի ծառայություններին։–0–