Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ռեստորանների միության անդամները կհանդիպեն Փաշինյանի հետ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար

08.01.2019, 20:04
Հայաստանի ռեստորանների միության անդամները կհանդիպեն Փաշինյանի հետ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար։
Հայաստանի ռեստորանների միության անդամները կհանդիպեն Փաշինյանի հետ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ռեստորանների միության անդամները կհանդիպեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ոլորտին վերաբերող և իրենց հուզող հարցերը քննարկելու համար։

Այս մասին հաղորդվում է Հայաստանի ռեստորանների միության Facebook–յան պաշտոնական էջում։

«Այսօր տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ պ-ն Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև: Պրն. Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Նշենք, որ հանդիպման ավարտից հետո ՀՌՄ ներկայացուցիչներին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միության անդամների հետ այս շաբաթվա վերջ: ՀՌՄ ներկայացուցիչները հուսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա»,– նշել են միությունից։ 

Հարկային օրենսգրքի` ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն, 2018 թ.–ի հուլիսի 1–ից հանրային սննդի բոլոր կետերը պետք է աշխատեն հարկման նոր համակարգով։ Քառակուսի մետրով հաշվարկվող հարկը փոխարինվեց շրջանառության հարկով` 6%–ի չափով։ 2019թ.–ին կառավարությունը նախատեսում է բարձրացնել հարկային դրույքաչափը` հասցնելով 8%–ի, իսկ 2020թ.–ին` մինչև 10%։

Ռեստորատորներն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են կազմակերպել բողոքի ակցիա և եթե չհաջողվի հասնել համաձայնության, հունվարին մեկ օրով կփակեն բոլոր ռեստորանների դռները։–0–