Հայաստանը տարածաշրջանի ամենադժբախտ երկիրն է. ՄԱԿ-ի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը զբաղեցրել է 129–րդ տեղը 156 երկրների շարքում ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների որոնման ստորաբաժանման կողմից հրապարակված World Happiness Report 2018 ամենամյա զեկույցում:
Զեկույցի հեղինակները հաշվի են առել վեց գործոն` ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, կյանքի տևողությունը, առատաձեռնությունը, սոցիալական աջակցությունը, ինչպես նաև ազատությունը և կոռուպցիան` կյանքի կարևոր որոշումների կայացման հարցում դրանց ազդեցության առումով: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվել է 10 բալանոց սանդղակով և հաշվարկվել է միջին միավոր երկրի համար:
Հայաստանը 4.321 միավորով զիջել է ոչ միայն Ռուսաստանին (59-րդ հորիզոնական, 5.810 միավոր),այլև տարածաշրջանի մնացած երկրներին` Թուրքիա (74, 5.483), Ադրբեջան (87, 5.201), Իրան (106, 4.707) և Վրաստան (128, 4.340).
Ըստ World Happiness Report ամենաերջանիկ երկրների ցանկանում առաջին տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան, որը հավաքել է միջինը 7,63 միավոր: Առաջին հնգյակոմ են նաև Նորվեգիան (7,59), Դանիան (7,55), Իսլանդիան (7,49) և Շվեյցարիան (7,44):–0–