Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հուլիսի 1-ին առաջին նորակոչիկները կմեկնեն զինվորական ծառայության

01.07.2016, 15:19
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016 թ.-ի ամառային զորակոչը:
Հուլիսի 1-ին առաջին նորակոչիկները կմեկնեն զինվորական ծառայության

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016 թ.-ի ամառային զորակոչը: Ուրբաթ տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները, հաղորդում է ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

 «ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո, ստեղծվել է 2016 թ.-ի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ-ն խաղաղ ծառայություն է մաղթում հայրենիքի պաշտպաններին: -0-