Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

ԿԳՆ. դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու

03.11.2016, 12:01
ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հերքել է հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։
ԿԳՆ. դպրոցական արձակուրդները չեն երկարաձգվելու

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հերքել է հասարակության շրջանում շրջանառվող լուրերն այն մասին, որ դպրոցական արձակուրդները կարող են երկարաձգվել։

«Չկա որևէ հիմք արձակուրդները երկարաձգելու համար», – նշել է Լուսինե Մարգարյանը։

Նրա խոսքով` արձակուրդները երկարաձգելու համար ՀՀ ԿԳ նախարարությունը պետք է Առողջապահության նախարարությունից դիմում ստանա։

«Կրթության և գիտության նախարարությունը չի ստացել որևէ դիմում», – հայտնեց Մարգարյանը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ տրամադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը ներառյալ: 

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրամադրվել է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը ներառյալ։–0–