Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է Մոսկվայում առատ ձյան տեղումների պատճառով

05.02.2018, 15:14
Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է ժամաներ 10։30, չեղյալ է հայտարարվել Մոսկվայում ձյան առատ տեղումների պատճառով:
Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է Մոսկվայում առատ ձյան տեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մոսկվա-Երևան չվերթը, որը պետք է ժամաներ 10։30, չեղյալ է հայտարարվել Մոսկվայում ձյան առատ տեղումների պատճառով, այդ մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Շաբաթ` փետրվարի 3-ից, մինչև երկուշաբթի 06:00 Մոսկվայում տեղացել է ամսական տեղումների նորմայի 122 տոկոսը: Եղանակային բարդ պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում  չեղարկվել են մի շարք չվերթեր, դժվարացել է նաև երթևեկությունը ավտոմայրուղիների վրա:

«Այսօրվա դրությամբ չեղարկվել է արդեն մեկ չվերթ, գիշերը մի փոքր ուշացումով Մոսկվայից երեք չվերթ է ժամանել: Ինչ վերաբերում է այլ չվերթերին, ապա նրանք կատարվում են ըստ նախատեսած գրաֆիկի ու ուշացումներ չեն նախատեսվում», - ասաց Աբրահամյանը:-0-