Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Նոր տեսախցիկներ կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում

01.07.2016, 12:46
Հուլիսի 6-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեսախցիկներ:
Նոր տեսախցիկներ կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շարունակվում է Հայաստանի ավտոճանապարհներին երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները, տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, 2016 թ.-ի հուլիսի 6-ից գործարկվելու են տեսախցիկներ Երևանի մի շարք խաչմերուկներում:

Այդպիսով, տեսախցիկներ կտեղադրվեն Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում,  Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց խաչմերուկում,  Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկում,  Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներում, Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկում:

 «Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-