Օդերևութաբանը հայտնել է` երբ կբարելավվի եղանակը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անձրևները կշարունակվեն մինչև ընթացիկ շաբաթվա շաբաթ օրը, իսկ օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի, հայտնեց ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
«Հայաստանի հյուսիսում հունիսի 9-11-ը հնարավոր են հորդառատ անձրևներ: Սակայն հունիսի 12-ից բոլոր մարզերում, բացի Սյունիքից և Վայոց ձորից, սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիժանը ևս կբարձրանա», - հայտարարեց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետրոսյանի խոսքով, հունիսի 14-ից Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կբարձրանա միջինը մինչև 33 աստիճան, լեռնային շրջաններում` մինչև 25 աստիճան:
«Հունիսի երկրորդ կեսին ուժեղ կարկուտ չի կանխատեսվում, բայց տեղումները Հայաստանի որոշ մարզերում չեն բացառվում», - ավելացրեց Պետրոսյանը: -0-