Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

08.08.2018, 18:19
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր։
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է վարչական տուգանքներից զերծ մնալու համար լինել ուշադիր

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով, զգուշացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Օրինակ, եթե անձը (հայտարարատուն) տարանցման հայտարարագրով ՀՀ է ներմուծում ավտոմեքենա, սակայն, մինչ մաքսազերծում կատարելը, այն հանձնում է իր ընկերոջը կամ այլ անձի, ապա տվյալ դեպքում հայտարարատուն ենթակա է վարչական պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար` տուգանվելով ավտոմեքենայի` հայտարարագրված մաքսային արժեքի 50%-ի չափով:–0–