Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

12.04.2018, 12:05
Տնտեսվարողներն արդեն մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր են ներկայացրել Արարատյան մաքսատուն-վարչություն։

ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտություն այլևս չկա: 

«Բիզնես-մաքսային մարմին շփումը պարզեցնելու միտված այս նախաձեռնությամբ կրճատվում է մաքսային գործողությունների ժամանակը, նվազագույնի հասնում մաքսավոր-տնտեսվարող շփումը և մաքսատուն-վարչություն ներկայանալու անհրաժեշտութունը», - նշել է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանը՝ հավելելով, որ հայտարարագրի լրացումից մինչև գնահատում և վճարում՝ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման օրվանից մինչև այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել և բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր: Աղասի Աղայանը տեղեկացրել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողները շարունակում են օգնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելիս, մինչև նրանք ամբողջությամբ կտիրապետեն էլեկտրոնային հարթակում հայտարարագրումն ինքնուրույն կատարելու գործընթացին:–0–