Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պտղավանում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ

22.06.2017, 13:18
Հունիսի 20-ի սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում։
Պտղավանում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 20-ի սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում` Պտղավան բնակավայրում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Պտղավանի վարչական ղեկավար Ռաֆիկ Օհանյանը թերթին պատմել է, որ ուժեղ քամին արմատախիլ է արել 30-40 տարվա հաստաբուն ծառեր, նորատունկ այգիներ, ավերել է ջերմոցներ ու բնակելի տներ: 

«Անգամ տարիքով մարդիկ չեն հիշում, որ այս տարածքում նման խայտառակ վիճակ լինի: Մի 45 ընտանիքի պատկանող սեփականության ու բնակարանների տանիքներից 5-6, տեղ կա` 10 շիֆեր պոկել թափել է գետնին: Մի հոգու ջերմոցը ավերակ է արել, գցել հարևանի տարածք` մեջի կուլտուրաներն էլ հետը: Ոչ մի բանի պիտանի չէ»,-ասել է նա: 

Գյուղի 2 թաղամասի 20 տոկոսը հոսանքազրկված է, քամու և փոթորիկի պատճառով հենասյուները ծռվել են, հոսանքալարերը կտրվել: Բնակավայրում սպասում են մասնագետների` էներգամատարարարումը վերականգնելու համար:  

Պտղավանի գյուղատնտեսությունն արդեն մի քանի տարի բնության ավերածությունների թիրախում է հայտնվում. գարնանը ցրտահարություն է լինում, իսկ այս սեզոնին` կարկտահարություն: Նման իրավիճակում պարբերաբար չհայտնվելու համար գյուղացիները ելքը տեսնում են ապահովագրություն իրականացնելու մեջ: -0-