Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՌԴ ԱԳ նախարարը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

20.11.2017, 19:29
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերին։
ՌԴ ԱԳ նախարարը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերին։ 

Լավրովին ուղեկցում էին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Անմար կրակին ծաղիկներ դնելուց հետո Լավրովը ջրել է հիշատակի ծառուղում տնկած իր եղևնին։

Ավելի վաղ հաղորդվել է, Լավրովին կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այցի ընթացքում Լավրովն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի Երևանի ազգային պատկերասրահում կբացի պատմական լուսանկարների և փաստաթղթերի ցուցահանդեսը, որը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակին։–0–