Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում

28.07.2017, 16:54
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:
 Ռոբեր Գեդիկյանի ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Վիլլա» ֆիլմը ներառվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: 

Ֆիլմը ներկայացված է «Գեղարվեստական ֆիլմերի միջազգային մրցույթ» անվանակարգում և և կներկայացվի որպես համաշխարհային պրեմիերա։

«La Villa» ֆիլմի գործողությունները ծավալվում են Մարսելի արվարձանում: Ըստ սյուժեի, կինոնկարի գլխավոր հերոսները քույր ու եղբայր են, ովքեր այցելում են իրենց տարեց հորը: Հայրական տանը երեխաները սկսում են մտորել, թե որքանով են հետևել հոր գաղափարներին:

Վենետիկի 74-րդ կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը: Փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում այս տարի ընդգրկված է 21 ֆիլմ։  

63–ամյա Ռոբեր Գեդիկյանը ծնվել է Մարսելում գերմանահայկական ընտանիքում։ Կինոյում կարիերան սկսել է 1980-ականներին։ Գեդիկյանը հայտնի է դարձել 1990-ականներին, երբ էկրան բարձրացավ նրա «Մարիուս և Ժանեթ» դրաման,  որը պատմում է երկու մարդկանց բարդ հարաբերությունների մասին։ -0-