Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

09.10.2018, 16:28
Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել։
Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին` Սամվել Մայրապետյանին, մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Մայրապետյանը ձերբակալվել էր ՀՔԾ–ի կողմից հոկտեմբերի 7–ին։

«Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38–311–րդ հոդվածի հատկանիշներով (կաշառքի օժանդակություն)», – նշեց Օհանջյանն` ավելացնելով, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, այս պահին ընթանում է դատական նիստ Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով։

Սամվել Մայրապետյանը «H2» հեռուստաալիքի և «Տոյոտա Երևան» դիստրիբյուտորական կենտրոնի սեփականատերն է։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Մայրապետյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։ Նշենք, որ Քոչարյանն անցնում է «Մարտի 1»–ի գործով։–0–