Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Սուրենյան. փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր

09.02.2017, 11:56
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ փետրվարին դեռ կլինեն ձնառատ օրեր։
Սուրենյան. փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում հայտնում է, որ փետրվարին դեռ կլինեն ձնառատ օրեր։

«Ճիշտ է, փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր, բայց կարճ ամիս է, իսկ մարտը, որքան էլ գժվի, մեկ է, ճանապարհ է տալու մոտեցող գարնանը», – նշել է օդերևութաբանը։

Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 9-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 7-10 աստիճանով:

Փետրվարի 11–13–ը Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում` Երևանում, սպասվում են ձյան տեսքով տեղումներ։–0–