Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Սուրենյանը զգուշացնում է. մոտենում են ցուրտ օդային հոսանքներ, խորհուրդ է տրվում կատարել բերքահավաք

24.10.2018, 13:33
Գագիկ Սուրենյանը զգուցացրել է Հայաստանին մոտեցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների մասին։
Սուրենյանը զգուշացնում է. մոտենում են ցուրտ օդային հոսանքներ, խորհուրդ է տրվում կատարել բերքահավաք

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուցացրել է Հայաստանին մոտեցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների մասին։

Ըստ նրա, հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։

«ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք», – գրել է նա Facebook-ի իր էջում:

Ըստ Հայհիդրոմետծառայության, ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, հոկտեմբերի 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։ Ամենացուրտ եղանակը կգրանցվի հոկտեմբերի 28–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում, որտեղ կգրանցվի -5...-10։–0–