Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Վրաստանը բացում է ցամաքային սահմանը Հայաստանի հետ. հայտնի են պայմանները

25.05.2021, 14:34
Վրաստանը բացում է ցամաքային սահմանը Հայաստանի հետ. հայտնի են պայմանները
Վրաստանը բացում է ցամաքային սահմանը Հայաստանի հետ. հայտնի են պայմանները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է հունիսի 1–ից բացել ցամաքային սահմանները մոտ հարևանների հետ, որոնք փակվել են 2020թ.–ի մարտից կորոնավիրուսի պատճառով։

Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Համակարգող խորհուրդը որոշել է բացել ցամաքային սահմանները հունիսի 1–ից։ Ցամաքային սահմանները կբացվեն, և դրանց հատումը հնարավոր կդառնա պատվաստման ամբողջական կուրսի ընդունումը հաստատող փաստաթղթի և ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում», – ասել է Գիբրաձեն։

Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքացիներին 2021թ.–ի մարտի 1–ից թույլատրվել է ավիատրանսպորտով մուտք գործել Վրաստան կորոնավիրուսի բացասական թեստի տեղեկանքի առկայության դեպքում։–0–