Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկը 44 օր կգործի որոշ սահմանափակումներով

25.08.2017, 16:04
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով` հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկը 44 օր կգործի որոշ սահմանափակումներով

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով` հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների
ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–