Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանի գրեթե ողջ կենտրոնի փողոցները փակ են լինելու Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

19.10.2018, 16:58
Երևանի գրեթե ողջ կենտրոնի փողոցները փակ են լինելու Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
Երևանի գրեթե ողջ կենտրոնի փողոցները փակ են լինելու Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում, նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտայով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։ Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից, Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու և Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:

«Երևանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07:30-ից մինչև 12:00-ն փակ են լինելու Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան փողոցները, Մոսկովյան և Սարյան փողոցները՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Լեոյի փողոց, ինչպես և Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:

Նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես և Ուրուգվայի հրապարակից:

Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14:00-15:00-ն կարգելվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ:

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։–0–