Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

Երևանի մետրոյի նոր կայարանների կառուցումը պատրանք է. փորձագետ

01.02.2019, 17:01
Ըստ նրա, լուրջ չէ խոսռլ Երևանում մետրոյի մի քանի նոր կայարանների բացման մաին, ընդ որում` հաշվի առնելով հնարավոր ծախսերը:
Երևանի մետրոյի նոր կայարանների կառուցումը պատրանք է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանում մետրոյի նոր կայարանների կառուցումը պատրանք է, հայտարարեց Սպառողների իրավունքների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ մոտ ապագայում Աջափնյակ վարչական շրջանում կբացվի մետրոյի նոր կայարան: Ըստ նրա, մետրոյի նոր կայարանների մասին հայտաարությունը պատրանք կամ պոպուլիզմ չէ:

Ըստ Պողոսյանի, լուրջ չէ խոսռլ Երևանում մետրոյի մի քանի նոր կայարանների բացման մաին, ընդ որում` հաշվի առնելով հնարավոր ծախսերը:

«Այդ գաղափարը կարելի է պատրանք համարել, առավելագույնը, ինչ կարող է լինել առաջիկա 5 տարիների ընթացքում`Աջափնյակում մեկ կայարանի բացումն է», - ասաց նա:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանն իր հերթին նշեց, որ որպես մետրոպոլիտենի կառուցման բնագավարում ավելի քան 15 տարի աշխատած մարդ, կարծում է, որ խնդիրը կարելի է լուծել միայն մեծ ներդրումների հաշվին:

Նա նշեց, որ Աջափնյակ կայարանի կառուցումը սկսվել է դեռ սովետական միության ժամանակ և «Բարեկամության» կայարանի կողմից իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ և անգամ փորվել է մոտ 50 մետր թունել: Նմանատիպ աշխատանքներ անցկացվել են նաև Աջափնյակ վարչական շրջանում և, փաստացի, մնում է միայն կառուցել երկու կայարանները կապող կամուրջ:

«Մետրոպոլիտենի կառուցումը շատ թանկ հաճույք է, չհաշված Հայաստանում անհրաժեշտ տեխնիկայի և մասնագետների բացակայությունը», - ասաց Չիլինգարյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ հասարակական տրանսպորտի չլուծված խնդրի պատճառով տուժում են առաջին հերթին սպառողները:

Աջափնյակը Երևանի կենտրոնին կապելու որոշման մասին լրոգրողների հետ զրույցում հայտնել էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա հնարավոր էր համարել նաև Դավթաշեն վարչական շրջանում մետրոյի կայարանի բացումը` նշելով, որ դրա համար մեծ ֆինանսավորում է հարկավոր: –0–