Рейтинг@Mail.ru
USD
385.62
EUR
447.28
RUB
4.9287
GEL
141.59
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեսախցիկներ

30.08.2017, 14:26
Սեպտեմբերի 4-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ։
Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեսախցիկներ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 4-ից Երևանի մի շարք խաչմերուկներում կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.

- Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի
- Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց
- Արցախի փողոց-Արին Բերդ փողոց
- Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց
- Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց
- Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց
- Հանրապետության փողոց-Թումանյան փողոց
- Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց
- Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:

«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։–0–