Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Երևանի վարչական շրջաններից մեկում մինչև 8 –ժամյա ջրանջատում է սպասվում

27.07.2018, 17:40
Հուլիսի 30–ին մինչև 8 –ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Երևանի վարչական շրջաններից մեկում մինչև 8 –ժամյա ջրանջատում է սպասվում

ԵՐԵՎԱՆ,28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 30–ին մինչև 8 –ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը` բացառությամբ Մոլդովական փողոցի 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 25/5, 27 համարների, Դավիթ Մալյան փողոցի՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 համարների և ուսանողական թաղամասերի», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:–0–