Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանում անցկացվել է #SutNikol ակցիան. բերման ենթարկվածներ և գրաֆիտիներ

15.04.2019, 13:23
Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանում անցկացվել է #SutNikol ակցիան:
Երևանում անցկացվել է #SutNikol ակցիան. բերման ենթարկվածներ և գրաֆիտիներ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանում անցկացվել է #SutNikol ակցիան: Նախաձեռնության մասնակիցները քաղաքի փողոցներում #sutNikol գրությամբ գրաֆիտիներ են արել: Նրանք, մասնավորապես, եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան և Ամիրյան փողոցներում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում:

Ոստիկանություն են բերման ենթարկվել նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, ինչպես նաև ակցիայի մյուս մասնակիցները` Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետ Էդգար Ջանոյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել:

«Ակցիայի 9 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 172.2 հոդվածի հիվան վրա (Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը): Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարուցվել է վարչական գործ, հիմա նրանք ազատ են արձակվել», - ասաց Ջանոյանը:-0-