Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

Երևանում դատավոր է ձերբակալվել ենթադրյալ կաշառք ստանալու պահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

28.10.2016, 15:51
Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Երևանում դատավոր է ձերբակալվել ենթադրյալ կաշառք ստանալու պահին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։–0–