Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանում հանդիսավորությամբ բացվել է ShopInAmerica սպասարկման կենտրոնը

08.09.2017, 18:36
Երևանում` «Հայփոստի» բաժանմունքներից մեկում, ուրբաթ տեղի է ունեցել ShopInAmerica սպասարկման կենտրոնի հանդիսավոր բացումը։
Երևանում հանդիսավորությամբ բացվել է ShopInAmerica սպասարկման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում` «Հայփոստի» բաժանմունքներից մեկում, ուրբաթ տեղի է ունեցել ShopInAmerica սպասարկման կենտրոնի հանդիսավոր բացումը։

«Մեր ծառայություններից արդեն օգտվում է շուրջ 50 հազար մարդ։ Մենք առաքումն իրականացնում ենք 7 աշխատանքային օրվա ընթացքում։  Նաև տրամադրում ենք բացառիկ ծառայություն. այժմ մեր հաճախորդները կարող են մաքսային տուրքերը վճարել «Հայփոստի» մոտակա բաժանմունքում։ Մենք նաև գործարկել ենք ծանրոցները տուն առաքելու ծառայություն», – ասաց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։

Միջոցառման ժամանակ հայտարարվեց նաև ԱՄՆ–ում (Դելավեր նահանգ) ShopInAmerica–ի երկրորդ գրասենյակի բացման մասին, որտեղ գնման հարկը կազմում է 0%։ Առաջին գրասենյակը գործում է Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում։ 

Այժմ Հայաստանի տարածքում գործում են 30 սպասարկման կենտրոններ (ShopIn Store)։  ShopInAmerica–ի հաճախորդների սպասարկումը կիրականացվի նաև «Հայփոստի» բոլոր բաժանմունքներում։

Ինչ վերաբերում է տրամադրվող ծառայություններին, ապա 400 գրամը չգերազանցող ցանկացած իրի առաքումը կարժենա 2$ (956 դրամ), իսկ յուրաքանչյուր կիլոգրամը` 5$ (2391 դրամ)։

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական ծառայություններ և մանրածախ առևտրի ծառայություններ։

Ընկերությունը 900 փոստային բաժանմունքների միջոցով գործունեություն է իրականացնում Հայաստանի բոլոր քաղաքներում և անգամ ամենահեռավոր գյուղական համայնքներում։–0–