Երևանում կկանգնեցվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշում է ընդունել հատկացնել 3,28 մլն դրամ` հայտնի քաղաքական գործիչ Կարեն Դեմիճյանի հուշարձանի տեղադրման նախագծման աշխատանքների համար:
Ինչպես նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, միջոցները կհատկացվեն Երևանին, ընդ որում` հուշարձանը նախատեսվում է տեղադրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:
Ըստ նրա, քանդակագործ Սարգիս Բաբայանի գնահատականով, հուշարձանի պատրաստումը կարժենա 54,2 մլն դրամ:
«Հարցը քննարկվել է Դեմիրճյանի ընտանիքի անդամների հետ, որոնք խնդրել են տեղադրել հուշարձանը հենց այդ տարածքում», - ասաց Պապիկյանը:
Ինչպես այս կապակցությամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է շատ շուտ, քննարկվել է վայրը և նախապես նախատեսվում էր տեղադրել այն Մաշտոցի պողոտայում:
«Սակայն քաղաքաշինության ոլորտի զարգացման պատճառով նրա ընտանիքը ոչ նպատակահարմար է համարել տեղադրել այն այդ վայրում: Ինչից հետո իրականացվում էին համապատասխան վայրի որոնման աշխատանքները, քաղաքապետարանն առաջարկել է տեղադրել այն ՄՀՀ դիմաց, ներկակացված է արձանի մակետը, որը ընդունելի կլիներ և ′ քաղաքապետարանի, և′ նրա ընտանիքի անդամների համար, և հիմա մենք,փաստացի, ազդարարում ենք այս գործընթացի սկիզբը», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև ընթացակարգերը չհետաձգելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ ամեն ինչ համաձայնեցված է, և հուշարձանը հնարավոր է տեղադրել առավել սեղմ ժամկետներում:-0-