Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում կխստացվի փողոցային առևտրի դեմ պայքարը. քաղաքապետ

21.12.2018, 19:02
Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից մայրաքաղաքում խստացնել փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը:
Երևանում կխստացվի փողոցային առևտրի դեմ պայքարը. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունվարի 1-ից մայրաքաղաքում խստացնել փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը:

 «Փողոցային ապպօրինի առևտրի հարցը երկկողմանի է: Մի կողմից քաղաքացիները պահանջոմ են լիովին արգելել փողոցային առևտուրը, մյուս կողմից վաճառողները բողոքում են, որ Նոր տարվա շեմի իրենք այդ կերպ լուծում են իրենց կենսական խնդիրները և այդ նպատակով մեծ քանակի ապրանք են ձեռք բերել: Հաշվի առնելով այդ ամենը` մենք կխստացնենք միջոցները հունվարի 1-ից հետո, քանի որ այդ ժամանակշրջանից վաճառողները այլևս նման փաստարկներ չեն ունենա», - ասաց նա ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը:

Ըստ Մարությանի, ոստիկանությունը բավականին զուսպ է վերաբերվում փողոցային առևտրին ոչ թե անտարբերության պատչառով, այլ միայն ելնելով ժողովրդի ծանր սոցիալ–տնտեսական վիճակից:

Սակայն Երևանի քաղաքապետը կոչ արեց չչարաշահել քաղաքային իշխանության հարաբերական լոյալությունը և չշփոթել ժողովրդավարությունն ամենաթողության հետ:

«Այսօր մարդիկ շփոթում են իրավակարգն ամենաթողության հետ` շփոթելով հեղափոխությունն անարխիայի հետ: Մենք կատարում ենք բացատրական աշխատանքներ», - ասաց նա:-0-