Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակին»

02.07.2018, 13:16
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք:
Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակին»

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2018թ.–ի հուլիսի 1-ին շրջանառության մեջ դրվեց «Հայոց պետականություն. Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Նամականիշը մարեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը։

Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:  

Նամականիշի վրա ներկայացված է Հայաստանի Հանրապետության դատախազության շենքը՝ պատկերված գրաֆիկական եղանակով: 

Փոստային նամականիշի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության դատախազության լոգոտիպը ($1 - 482,24 դրամ):–0–