Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Երևանում մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի. գլխավոր ճարտարապետ

24.01.2019, 15:39
Մեսչյանը նշեց, որ հնարավոր է մետրոյի կայարան բացել նաև Դավթաշենում, սակայն դրա համար կապահանջվեն մեծ ֆինանսներ։
Երևանում մետրոյի 2 նոր կայարան կկառուցվի. գլխավոր ճարտարապետ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մետրոյի 2 նոր կայարանները կկապեն Աջափնյակը կենտրոնի հետ, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Նախատեսում ենք բացել մետրոյի 2 նոր կայարան, արդեն ծրագիրը կա։ Երկու նոր կայարանները կհայտնվեն Աջափնյակ համայնքում», – ասաց նա` միաժամանակ չնշելով կայարանների բացման կոնկրետ ժամկետները։

Մեսչյանը նշեց, որ հնարավոր է մետրոյի կայարան բացել նաև Դավթաշենում, սակայն դրա համար կապահանջվեն մեծ ֆինանսներ։–0–