Երևանում մինչև +21 աստիճան է սպասվում
14.03.2018,
11:40
Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 15–ին կբարձրանա 4–5 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 15–ին կբարձրանա 4–5 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Ամենատաքը կլինի մարտի 24–ին Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +19...+24 աստիճանի։
Երևանում առաջիկա չորս օրը կանխատեսվում է +16...+18, մարտի 18–ին ջերմաստիճանը կբարձրանա`հասնելով +19...+21–ի։
Միաժամանակ, մարտի 14–ին և 18–ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 15–17–ը գիշերային ժամերին մարզերից շատերում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/բ արագությամբ, մարտի 16–17–ը առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15–20 մ/վ։–0–