Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ մասնագետների խումբն այցելել է Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալ:
Ինչպես նշվում է կոմիտեի Facebook-յան էջում, խորհրդական Արմեն Մինասյանը, Օքսֆորդի համալսարանի կառուցագիտության դոկտոր, Իրանի Շարիֆ համալսարանի համահիմնադիր Մարկ Գրիգորյանը, ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը և կառուցագիտության դոկտոր Կառլ Գրիգորյանը հնարավորություն են ունեցել իրավիճակին ծանոթանալ տեղում:
Տարածքի ուսումնասիրությունից հետո ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորած մասնագետների խումբը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման, հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
«Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալը համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց, որը կառուցվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով և շահագործման է հանձնվել 1980 թ.-ին:
Հիմա,ըստ փորձագետների, շենքը ֆիզիկապես մաշված է, նրա վերականգնումը կպահանջի 15-20 մլն դոլարի չափի ներդրումներ: Օդանավակայանի կոնցեսիոները մի քանի տարի առաջ փորձել է ստանալ քաղաքապետարանի թույլտվությունը` հին տերմինալի քանդման համար, սակայն հասարակական ճնշման տակ շենքը ճանաչվել է մշակութային ժառանգության կոտող:-0-