Երևանի Կենտրոն համայնքում սպասվում է 8-ժամյա ջրանջատում
12.12.2019,
15:32
Երևանի Կենտրոն համայնքում սպասվում է 8-ժամյա ջրանջատում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված մայրաքաղաքի կենտրոնում:
«Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդմամբ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև 18.00-ն կդադարեցվի Գ. Լուսավորիչ 4/2, Խորենացի 24/1, 24/2 հասցեների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։-0-