Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-14

ԶԼՄ–ները հայտնել են Երևանի ավագանու ընտրությունների ամսաթիվը

09.08.2018, 11:58
Լրատվամիջոցները հայտնել են Երևանի ավագանու ընտրությունների ամսաթիվը։
ԶԼՄ–ները հայտնել են Երևանի ավագանու ընտրությունների ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, գրում է «Ժողովուրդը»։ 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը օրաթերթի հետ զրույցում նշել է, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նա­խագիծը կներկայացվի նախարարական կոմիտե և կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում։ 

«Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայ­րաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երևանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ­պեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասն օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»,-գրում է թերթը:–0–