Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Պարզվել է Շամիրամում հանցագործություն կատարողի ինքնությունը

02.08.2017, 12:18
Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվել է Շամիրամում հանցագործություն կատարողի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզել է երեքշաբթի Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը։   Երեքշաբթի անհայտ անձը որսորդական հրացանով մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահ, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ, ապա դիմել էր փախուստի։ Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 4 անձ մահացել էր, որոնցից երեքը` տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական հաստատություններ:

Ոստիկանության մամուլի հաղորդագրության համաձայն` հանցագործության մեջ կասկածվողը Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանն է: Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: