«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը
18.11.2015,
15:24
«Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ` հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության նորմերը, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ` հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա և նախկինում էլ չի եղել: Նորմերը նախատեսվում են աշխարհում ընթացող իրավիճակներից ելնելով: Առաջիկայում Երևանի օդանավակայանում կգործի կոշիկների վերահսկումը, որը նախկինում չի եղել»,-ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքերով, սա միակ անհարմարությունն է, որին կբախվեն մեր ուղևորները: Մնացածում նրանք որևէ անհարմարություն չեն զգա, պարզապես օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի խիստ և ուշադիր կլինի:
Նոյեմբերի 13-ի Փարիզի ահաբեկություններից և ռուսական ինքնաթիռի վթարից հետո ածխարհի օդանավակայանների մեծ մասում ուժեղացրել են անվտանգության նորմերը: -0-